211652_close_icon

Երևանում 24-ամյա վարորդը կառավարիչին վրաերթի ենթարկելուց հետո փախուստի չի դիմել, իսկ Նոր Նորքի ոստիկանները գլուխ են գովում, թե իրենք են հայտնաբերել

views-count6978 դիտում article-date 18:39 17-04-2014
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, երեկ՝ ապրիլի 16-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:50-ի սահմաններում, Նելսոն Ստեփանյան փողոցի 10/1 հասցեի դիմաց Մոլդովական փողոցի բնակիչ 24-ամյա Խաչիկ Միքաելյանը իր կողմից վարած BMW մակնիշի 81 TD 111 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գաի պողոտայի 7-րդ շենքի բնակիչ 53-ամյա Հովհաննես Եղոյանին: Վարորդը փախուստի չի դիմել և դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վարորդն էլ շտապօգնության ավտոմեքենայի հետևից գնացել է հիվանդանոց, որտեղ բժիշկներից հետաքրքրվել է վիրավորի առողջական վիճակի մասին և հայտնել է, որ վրաերթն անզգուշաբար կատարել է ինքը ու այդ մասին իմանալով Նոր Նորքի ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին ու հետո էլ հայտարարել, թե ձեռնարկելով օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերել են վրաերթ կատարողին: Ավագ քննիչ Գ. Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկված Հ. Եղոյանը աշխատում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որպես սնանկության գործով կառավարիչ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր