906 դիտում
20:17 17-04-2014
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ոտնլվայի արարողությունը
Այսօր՝ ապրիլի 17-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնացությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության տեղի ունեցավ Ոտնլվայի արարողությունը:
Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատի ընթերցումներից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված ջուրը և յուղը: Այնուհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհության օրինակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի եկավ և շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մանուկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1759 դիտում
21:27 01-04-2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվել է Ոտնլվայի արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1852 դիտում
18:25 27-09-2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է սուրբ մյուռոնի օրհնության արարողությունը
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին