211652_close_icon
views-count2001 դիտում article-date 08:46 18-04-2014

ՄՄ մտնելուց հետո մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ բանակցությունները այնքան էլ հաջող չեն ընթանում․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստան ներմուծվող ապրանքների վրա գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ ընթացող բանակցությունները, մեր տեղեկություններով, այնքան էլ հաջող չեն ընթանում։ Սկզբնական շրջանում Հայաստանը փորձում էր հասնել նրան, որ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավելի քան 900 ապրանքատեսակների ներկրման պարագայում մաքսային դրույքաչափերը չփոխվեն։ Հետագայում այդ ցանկը դարձավ 700, իսկ հիմա, մեր տեղեկություններով, Հայաստանը բանակցում է ընդամենը 400 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե նույնիսկ ՄՄ-ն համաձայնի ՀՀ առաջարկի հետ ու չփոխի մաքսատուրքերը, ապա ՀՀ և ՄՄ միջև կդրվի մաքսային սահմանի նման մի բան, և Հայաստանից ՄՄ երկրներ արտահանվող ապրանքները խստագույնս կստուգվեն, որպեսզի մեր գործարարները չկարողանան երրորդ երկրներից ապրանքները ներմուծել ՄՄ հայկական ծագման ապրանքների անվան տակ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր