211652_close_icon

Հալեպում ականահրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 40 խաղաղ բնակիչ

views-count1421 դիտում article-date 13:15 18-04-2014
Սիրիայի Հալեպ քաղաքում 40 խաղաղ բնակիչ ականահրթիռային հարձակման զոհ է դարձել։ Այս մասին այսօր հայտնել է «Ալ Մայադին» հեռուստակայանը։ Հրթիռակոծվել են բանակի պաշտպանության տակ գտնվող Մեյսալուն, Սուլեյմանիա, Մայդան և Ջամաիյա էզ Զահրա թաղամասերը։ Զոհվածների թվում կան երեխաներ, ավելի քան 80 մարդ վիրավոր է։ Ըստ բժիշկների` մեծ մասի վիճակը ծանր է գնահատվում։ Քաղաքի մի քանի շրջաններում մարտերը շարունակվում են։ Այս գիշեր քաղաքի մեծ մասը հոսանքազրկված էր։ Մինչ դեռ Դամասկոսում ընդդիմության զինված գրոհայինները ռմբակոծել են Աբասիդների հրապարակը, Բաբ աշ Շարկի դարպասի մոտ գտնվող քաղաքի պատմական հատվածն ու Մեզա պողոտան։ Զոհվել է 1 խաղաղ բնակիչ, 5֊ը վիրավոր են։

Նմանատիպ նյութեր