2168 դիտում
14:40 18-04-2014
Հյուրը գողանալով տանտիրուհու բանկային քարտը` ծածկագրով, բանկոմատից հանել է ամբողջ գումարը
Ապրիլի 14-ին 1968 թ. ծնված Սվետլաննա Ե.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում դիմում էր ստացվել, որ կորցրել է բանկային քարտը, որի մեջ եղել է 145.000 դրամ գումար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քարտը ոչ թե կորել, այլ գողացվել է:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Մհեր Զ.-ն:
Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ մարտի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Սվետլաննա Ե.-ի տանը` հյուրասենյակի պահարանում դրված դրամապանակից գողացել է նրա բանկային քարտը` ծածկագրով, և գումարը բանկոմատից մաս-մաս հանելով` տիրացել է 145.000 դրամին:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1118 դիտում
12:56 07-11-2014
Բանկային քարտը գողացել և հաշվեհամարից գումար էր հանել
1492 դիտում
07:13 24-10-2023
Կասկածներ, թե ինչպես էր ՀՖՖ նախագահի բանկային քարտը գումարներով գողացվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
697 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
715 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»