1464 դիտում
09:30 19-04-2014
Համայնքապետարանների աշխատակիցները կկրճատվե՞ն․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ առաջիկայում Հայաստանի բոլոր համայնքներում սպասվում են լուրջ օպտիմալացումներ։ Բանն այն է, որ հուլիսի 1-ից բարձրացվելու է նվազագույն աշխատավարձը, իսկ կառավարությունը չի սուբսիդավորելու և չի փոխանցելու ավելացված գումարները։ Տեղական տուրքերից գոյացած համայնքային բյուջեից էլ հնարավորություն չկա վճարել այդ ավելացված աշխատավարձերը։
Արդյունքում համայնքապետարանները ստիպված են դիմել կրճատումների։ Իսկ գյուղապետարանների ու քաղաքապետարանների աշխատակիցների թիվը որոշվում է՝ ելնելով տվյալ համայնքի բնակչության թվաքանակից։
Ու հիմա, որքան նվազում է բնակչությունը, այդքան նվազեցվում է համայնքապետարաններում աշխատողների քանակը, իսկ բնակչության թվաքանակը նվազում է արտագաղթի պատճառով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1317 դիտում
16:56 20-06-2020
Արոտավայրերը համայնքապետարանների սեփականությունը չեն, այդ ինստիտուտը պետք է աշխատի. Տավուշի մարզպետ
1048 դիտում
20:04 02-07-2024
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները
1401 դիտում
10:14 29-03-2014
«Արմավիա»-ի նախկին աշխատակիցները հույսները կտրել են. Ժողովուրդ
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»