211652_close_icon
views-count4275 դիտում article-date 11:22 19-04-2014

Հակառակորդը կրակ է բացել դաշտում աշխատող Չորաթան գյուղի բնակիչների ուղղությամբ

Հակառակորդը կրկին կրակահերթ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Բնակիչները դաշտերից սողալով են փախել եւ խրամատներում պատսպարվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Նրա խոսքով՝ կրակոցները սկսել են ժամը 09.00-ից եւ դադարեցվել 11.00-ին: «Հենց այգիներում աշխատող ժողովրդի վրա էին կրակում: Բարեբախտաբար, վիրավորներ և տուժողներ չկան: Հիմա ժողովուրդը խրամատներից դուրս է եկել եւ շարունակում է աշխատանքը»,- ասաց գյուղապետը: Հարցին, թե ժողովուրդը գյուղացիները չե՞ն վախենում, որ նորից շարունակում են աշխատանքը, Վ. Բաղմանյանն ասաց. «Մեր ժողովուրդը հերոս ժողովուրդ է»:

Նմանատիպ նյութեր