4479 դիտում
12:33 20-04-2014
Ավտովթար՝ Ռուսաստանում. զոհվել է երեք ՀՀ քաղաքացի
Ապրիլի 20-ին, ժամը 03.56-ին տեղեկատվություն է զետեղվել, որ ՌԴ Կուբանի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից կապ են հաստատել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, ով հաստատել է տեղեկատվության իսկությունը և հաղորդել, որ իրենք կանեն անհրաժեշտ ճշտումներ և լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդեն:
Ժամը 04.38-ին ՌԴ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ ապրիլի 19-ին ժամը 02.40-ի սահմաններում Տիխորեցկի շրջանում՝ «Կովկաս» մայրուղում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հանդիպակաց գոտի և հարվածել ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենային, ինչից զոհվել են 1994թ. ծնված Ա., 1953թ. ծնված Տ. Ա-երը և 1983թ. ծնված Ե. Թ.-ն, իսկ 1987թ. ծնված Ն. Ա.-ն տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Պավլոսվսկայի ԿՀՀ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Դեպքի վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
Նմանատիպ նյութեր
47552 դիտում
22:32 16-08-2020
Ռուսաստանում բեռնատարների հետ բախման արդյունքում զոհվել է երեք հոգանոց ընտանիքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
646 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1261 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
778 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել