211652_close_icon
views-count2254 դիտում article-date 01:11 21-04-2014

Մեսսիի գոլը օգնեց «Բարսելոնա»-ին հաղթել «Ատլետիկ»-ին. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն տնային խաղում 2:1 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին: 50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ադուրիսը: Կատալոնյան ակումբին հաջողվեց հանդիպման ելքը բեկել խաղավարտից մոտ 20 րոպե առաջ: 72-րդ րոպեին Պեդրոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 77-րդ րոպեին Լիոնել Մեսսին կամային հաղթանակ պարգևեց իր թիմին: 34 խաղից հետո «Բարսելոնա»-ն վաստակեց 81 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ տեղ: Երրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալ»-ը ունի 79 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: Մրցաշարային աղյուսակը 85 միավորով վստահորեն գլխավորում է Մադիդի «Ատլետիկո»-ն: «Բարսելոնա» - «Ատլետիկ»` 2:1 Գոլեր` Պեդրո 71', Մեսսի 74' – Ադուրիս 49'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր