1242 դիտում
13:46 21-04-2014
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Արցախի հակամարտությունը
Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։
Նմանատիպ նյութեր
1812 դիտում
19:46 15-02-2017
Նալբանդյանն ու Լավրովը Մոսկվայում փետրվարի 21-ին կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. Մարիա Զախարովա
1392 դիտում
13:13 26-02-2021
Բանակցային գործընթացում առանցքային է Արցախի կարգավիճակի սահմանումը․ ՀՀ և ԱՀ արտգործնախարարներ
Այս բաժնից
643 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1258 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
775 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել