3744 դիտում
20:59 21-04-2014
Աղվան Հովսեփյան. «Այսօրինակ բարեփոխումները չի կարելի մի քանի օրում անել».aravot.am
«Նիգ Ապարան» հայրենակցական միությունը, պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ երեկ Ապարանում Խաչի մոտ կազմակերպել էր Սուրբ Զատկի առթիվ իր հերթական միջոցառումը:
«Ո՞րն է օրվա խորհուրդը» հարցից էլ սկսվել է [url=http://www.aravot.am/2014/04/21/453136/]Aravot.am[/url]-ի բլից հարցազրույցը նախկին գլխավոր դատախազի հետ:
-Քրիստոսի հարությունը մեր հավատքի առանցքն է: Մնացած ամեն ինչ բազում մարգարեներ մինչ Քրիստոսը եւ Քրիստոսից հետո արել են, բայց հարությունը Քրիստոսի եւ միայն Քրիստոսի առաքելությունն է:
[b]- Պարոն Հովսեփյան, տոնական տրամադրությունից Ձեզ մի փոքր շեղեմ. Քննչական կոմիտեն ե՞րբ կսկսի գործել, ե՞րբ է նախատեսվում օրենքի ընդունումը: [/b]
- Ինձ տեղեկացրել են, որ արդարադատության նախարարությունն արդեն ամփոփել է առաջին ընթերցումից հետո ստացված առաջարկությունները եւ շուտով նախագիծը կուղարկվի` Ազգային ժողով, եթե, իհարկե, արդեն չի ուղարկվել:
[b]– Տպավորությունն այն է , թե անհարկի ձգձգվում է կոմիտեի ձեւավորումը, ինչո՞ւ: [/b]
- Այսօրինակ բարեփոխումները չի կարելի մի քանի օրում անել: Ոչ միայն ձեւավորվում է նոր պետական կառույց, այլ սա դատաիրավական բարեփոխումների մի մասն է եւ կառույցը շատ կարեւոր խնդիր ունի լուծելու: Ինչպես նախագահն է կարգադրությամբ արձանագրել` քննչական կոմիտեի խնդիրն է բարձրացնել քննության որակը, արդյունավետությունը: Եվ շատ կարեւոր է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որը պատշաճ լիազորություններով եւ պարտականություններով կօժտի կոմիտեին` այդ խնդիրների լուծումն ապահովելու համար: Միջգերատեսչական հանձնաժողովը նաեւ միջազգային կառույցների հետ համագործակցաբար փորձագետներ հրավիրեց, այստեղ կազմակերպեցինք հանրային քննարկումներ, ուսումնասիրեցինք միջազգային փորձը, ինչը որեւէ կերպ չի կարելի համարել ձգձգում: Այսօրինակ քննարկումներն ուղղակի անհրաժեշտություն են:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Aravot.am-ի տեղեկություններով, կոմիտեին[url=https://shamshyan.com/hy/article/11479/] 6 հարկանի շենք է հատկացվել [/url]Կոմիտասում եւ արդեն իսկ սկսվել են վերակառուցման համար անհրաժեշտ նախագծման աշխատանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/04/21/453136/]այստեղ[/url]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1939 դիտում
12:07 07-07-2021
Գրեցի սա հուսալով, որ շատերդ կկարդաք ու կմտածեք թե ի՞նչ անել, ինչպե՞ս անել ... Սոֆյա Հովսեփյան
4880 դիտում
19:04 04-05-2022
«Առողջությունս հիմա ավելի լավ է, քան մինչև նստելը»․ Աղվան Հովսեփյան. aravot.am
Այս բաժնից
1051 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
748 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
934 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում