2649 դիտում
21:45 21-04-2014
Քաղքենին մնացել է պատմության էջում
Առաջ կային բուրժուաներ: Նրանք քաղաքացիական հասարակության հիմնադիրներն էին, օրինակելի ներկայացուցիչն ու պաշտպանը: Ներկա քաղաքացիական հասարակության հռչակված բարոյական նորմերի, արժեքների մեծ մասը սահմանվել են բուրժուաների կողմից:
Նախանցյալ դարավերջին քաղաքացիական հասարակության այլընտրանք համարվեց սոցիալիստական հասարակությունը: Անցյալ դարում տեղի ունեցան սոցիալիստական հեղափոխումներ, որոնք քանդեցին քաղաքացիական հասարակությունը և կազմավորեցին սոցիալիստականը: Այդ սոցիալական ձևափոխության ժամանակ բուրժուաները հալածվեցին, սպանվեցին, ունեզրկվեցին ու վերացան:
Բուրժուա՝ հայերեն թարգմանաբար նշանակում է քաղքենի: Սոցիալիստները քաղաքենի բառը օգտագործում էին որպես վիրավորական բառ, տականք բառի հոմանիշ: Քաղքենի ասում էին արատավոր որակներ կրող մարդուն: Իսկ նախապես, երբ ավատատիրական, արիստոկրատական հասարակությունները հեղափոխվում էին քաղաքացիական հասարակությունների, քաղքենի-բուրժուան քաղաքացիական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանն էր:
Քաղաքացիական հասարակությունում քաղքենիները ստեղծեցին քաղքենիական մտածողություն, կանոններ, օրենքներ, բարքեր: Այդ մտածողության մեջ նույնպես կարևորվում էր ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը: Բուրժուական հեղափոխություն իրականացրած երկրներում քաղքենի գրողները, երաժիշտները, նկարիչները ստեղծեցին են քաղքենիական մշակույթ, որտեղ կրկին գովերգում էին ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը:
Սոցիալիստական քննադատության առաջին պլանում սեփականության իրավունքն էր: Սոցիալիստները կարծում էին, որ մասնավոր սեփականությունը չարիք է, մարդու դժբախտության աղբյուրը, և այն պետք է ոչնչացնել: Իսկ բուրժուաները համոզված էին, որ սեփականության իրավունքը սրբազան է, այն նպաստում է մարդու բարեկեցությանը, և այն պետք է անձեռնամխելի լինի:
Այս հարցի շուրջ բախումն ամենասուրն է եղել: Քաղքենին-բուրժուան լրջորեն պայքարել է քաղաքացիական ազատություների, ինչպես նաև՝ սեփականության իրավունքի համար: Սոցիալիստներին առավել մեծ տհաճություն են պատճառել այն քաղքենիները, ովքեր մասնավոր սեփականություն ունեին՝ գործարանատերը, խանութատերը, մասնավոր գործ ունեցողը և այլն: Սոցիալիստական դաստիարակության-կրթության մեջ բուրժուան նույնացվել է հարուստ, փողատեր մարդու հետ, ում համար կարևոր էր միայն իր մասնավոր սեփականությունը: Այդպիսով սոցիալիստները ցույց են տվել, որ քաղքենու համար կարևոր է միայն իր սեփականությունը, այլ ոչ թե ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը:
Սառը պատերազմում պարտվել է սոցիալիստական ճամբարը: Շատ երկրներում վերականգնվել է քաղաքացիական հասարակությունը, բայց քաղքենին մնացել է պատմության էջում: Ներկա քաղաքացիական հասարակության հարուստը, փողատերը, քաղաքացիական նորմերի, արժեքների պաշտպանը կոչվում է օլիգարխ, ակտիվիստ, իրավապաշտպան, բայց ոչ քաղքենի, բուրժուա:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3441 դիտում
16:18 05-04-2014
«Это все, что возьму я с собой…». Տիգրան Սարգսյանը հրաժեշտի մասին երգ է տեղադրել Facebook-ի իր էջում. տեսանյութ
2887 դիտում
16:35 09-05-2015
Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչների լուսանկարը` Մեդվեդեւի «ֆեյսբուքյան» էջում. ֆոտոշարք
9885 դիտում
21:14 23-01-2016
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
745 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
934 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
670 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր