211652_close_icon
views-count1414 դիտում article-date 11:09 22-04-2014

Թուրքիան պատրաստվում է հրաժարվել «վերցրու կամ վճարիր» սկզբունքից Ադրբեջանի և Իրանի հետ գազային մատակարարումների հարցում

Թուրքիան մտադիր է հետ քաշվել Ադրբեջանի և Իրանի հետ գազային պայմանագրերի գործընթացում «վերցրու կամ վճարիր» սկզբունքից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: «Մենք պետք է հրաժարվենք այդ սկզբունքից, ինչպես ավելի վաղ դա տեղի է ունեցել Ռուսաստանի հետ»,-ասել է Յըլդըզը՝ հավելելով, որ Թոքւրքիան պատրաստվում է հրաժարվել սկզբունքից այս տարում Իրանից, իսկ 2015 թվականին՝ Ադրբեջանից: Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Իրանը պարտավոր են ապահովել բավականաչափ ծավալով գազ, այլապես Թուրքիան կհեռացնի նրանց «տուր կամ վճարիր» (take or pay) մեխանիզմից:

Նմանատիպ նյութեր