211652_close_icon
views-count2941 դիտում article-date 11:38 22-04-2014

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կոչ է անում միանալ դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ: Կոչ ենք անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։ Երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակից ապրիլի 23-ին՝ ժամը 19:30-ին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր