211652_close_icon
views-count3768 դիտում article-date 15:31 22-04-2014

Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

Այսօր իրանա-ադրբեջանական պետական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է 4 մարդ: Այս մասին հայտնում է ադրբեջանական apa գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ անհայտ անձինք զինված հարձակում են գործել Խորուզլու գյուղի մոտ գտնվող սահմանային անցակետի վրա, և սկսվել է փոխհրաձգություն սահմանապահների և նրանց միջև: Փոխհրաձգության հետևանքով սպանվել է 1 ոստիկան, 1 սահմանապահ և 2 քաղաքացի: Բոլոր սպանվածներն իրանաբնակ ադրբեջանցիներ են: Նշված վայրում ներկա պահին աշխատում են Իրանի հատուկ ծառայությունները:

Նմանատիպ նյութեր