211652_close_icon
views-count2111 դիտում article-date 21:17 22-04-2014

«Մոսկվայի Տան» մշակութային-գործնական կենտրոնում տեղի ունեցավ Մոսկվայի կառավարության կողմից առաջինը հովանավորված հագևոր համերգ

Ապրիլի 22-ին ժամը 15.00-ին Երևանի «Մոսկվայի Տան» մշակութային-գործնական կենտրոնում տեղի ունեցավ հոգևոր երաժշտության երեկո` նվիրված Մեծ Պահքին: Ելույթ ունեցան Երևանի Գ. Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» և Հայաստանի պետական կամերային «Հովեր» երգչախմբերը: 2014-ին Բելոռուսի Գրոդնո քաղաքում փետրվարին անցկացված «Коложский Благовест» (ՙԿոլոժսկյան զանգ) ուղղափառ Եկեղեցիների երգեցողության միջազգային 13-րդ փառատոնին առաջին կարգի դիպլոմի արժանացած «Հավատամք»-ը (երգչախմբի խմբավար Ռաֆֆի Միքայելյան) նրբագեղ կատարմամբ ներկայացրեց Բորտնյանսկու «Слава Отцу и Сину», Շնիտկեի «Господи Иисус», Չայկովսկու «Господи помилуй» և «Խնկի ծառ» (Աշոտ Ղազարյանի մշակմամբ) հոգևոր երգերը: «Հովեր» պետական Կամերային երգչախումբը (երգչախմբի գեղ. ղեկավար և դիրիժոր Սոնա Հարությունյան) բարձր մակարդակով ունկնդրին ներկայացրեց Շչեդրինի «Запечатленный ангел», Սերգեյ Ռախմանինովի «Шести псалме», Անտոնիո Լուտիի «Կրուցիֆիկսուս» և «Հիշեցուք ի գիշերի» (Կոմիտասի մշակմամբ) հոգևոր երգերը: Համերգի յուրահատուկ կատարումներն անջնջելի տպավորություն թողեցին ունկնդրի սրտում: Մոսկվայի տան մշակութային գործնական կենտրոնի մենեջեր Էլինա Ղազարյանը տեղեկացրեց. «Սա հոգևոր երաժշտությանը նվիրված առաջին համերգն է, որը հովանավորվել էր Մոսկվայի կառավարության կողմից: Հուսանք, որ սա կունենա շարունակություն և առաջիկայում այլ համերգներ կկազմակերպենք»: Թեև Մեծ Պահքը երկու օր առաջ է ավարտվել, սակայն հոգևոր երաժշտության պահանջ մարդիկ առավել քան զգում են այս օրերին:

Նմանատիպ նյութեր