1569 դիտում
10:31 23-04-2014
Հուսով եմ, որ Ռոնալդուն կկարողանա մասնակցել խաղին. Գվարդիոլա
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
« Հուսով եմ, որ Ռոնալդուն կկարողանա մասնակցել հանդիպմանը, քանի որ մենք խաղում ենք հանուն մարդկանց, ովքեր ցանկանում են տեսնել լավագույններին: Իսկ Ռոնալդուն դասվում է լավագույների շարքին: Եթե նա չմասնակցի խաղին, ապա «Ռեալ»-ը այլ կերպ կխաղա:
Չեմպիոնների լիգան հաղթելը շատ բարդ է, քանի որ մրցակիցները շատ ուժեղ են: Ես հպարտանում եմ իմ թիմով: Մենք արդեն հաղթել ենք Բունեսլիգան և դուրս ենք եկել Գավաթի եզրափակիչ: Դա հեշտ չէ, սակայն մենք հաղթել ենք, ցուցադրելով գերազանց ֆուտբոլ: Մենք կայուն խաղ ենք ցուցադրում` չնայած վերջերս մի փոքր սկսեցինք անվստահ գործել: Սակայն թիմի վերջին խաղից գոհ եմ: Չնայած, որ այդքան էլ լավ չխաղացինք, այդուհանդերձ թիմային ոգին կրկին վերադարձավ»,-ասել է Պեպը:
Նմանատիպ նյութեր
1881 դիտում
15:21 10-06-2014
Նեյմարը կկարողանա մասնակցել Խորվաթիայի դեմ խաղին
1162 դիտում
17:58 20-03-2023
Նաիր Տիկնիզյանը ՀՀ անձնագիր է ստացել. նա կկարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին
1450 դիտում
17:57 05-07-2024
Բելինգհեմը կկարողանա մասնակցել Շվեյցարիայի դեմ խաղին՝ չնայած ՈւԵՖԱ-ի պատժին
Այս բաժնից
2743 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2269 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2569 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ