1450 դիտում
17:32 23-04-2014
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ
Աշխատանքային այցով ապրիլի 21-23-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպումներ է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Կայացած առանձնազրույցներին հետևել է Արթուր Բաղդասարյանի մասնակցությունը ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախ նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպումներին, որտեղ քննարկվել և համապատասխան որոշումներ են ընդունվել շուրջ 15 հարցերի, այդ թվում` ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական արձագանքման համակարգի զարգացման հիմնական ուղղությունների, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության, միգրացիոն խնդիրների, արատակարգ իրավիճակներին հակազդելու և այլ հարցերի շուրջ:
Ի թիվս քննարկված հարցերի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել նաև Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի գործունեությանը, և Արթուր Բաղդասարյանի` որպես Ակադեմիայի նախագահ, ղեկավարելու ՀԱՊԿ զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հաստատությունը: ԱԽ քարտուղարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ըստ ամենայնի աջակցելու Ակադեմիայի գործունեությանը, որի մեկնարկը նախատեսվում է ս.թ. սեպտեմբեր ամսին:
ԱԱԽ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
18:52 05-02-2014
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ
1471 դիտում
19:16 04-02-2014
Սեյրան Օհանյանի հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ
2152 դիտում
21:45 02-10-2015
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ
Այս բաժնից
475 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
448 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1009 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է