211652_close_icon
views-count1896 դիտում article-date 16:12 24-04-2014

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին

Ապրիլի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՅԴ Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին: Պարոն Մկրտիչյանը շնորհավորեց Հրանուշ Հակոբյանին Սփյուռքի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հույս հայտնեց, որ առաջիկայում առավել արդյունավետ և բազմաբնույթ կլինի Հ.Մ.Ը.Մ.-ի և Սփյուռքի նախարարության համագործակցությունը: Տիկին Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության դերը սփյուռքում երիտասարդների հայեցի դաստիարակության, առողջ մարմնում առողջ հոգի ձևավորելու ուղղությամբ ջանքերը, բարձր գնահատեց հայրենիքի հետ երիտասարդների կապն ամրապնդելուն ուղղված կառույցի ծրագրերը: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Պայմանավորվեցին երկարաժամկետ համագործակցության նպատակով առաջիկայում ստորագրել համաձայնագիր, համատեղ մշակել և իրականացնել նոր ծրագրեր:

Նմանատիպ նյութեր