211652_close_icon

Դել Պիերոն իր կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում

views-count2425 դիտում article-date 11:33 25-04-2014
Իտալական «Յուվենտուս»-ի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն, ով ներկայումս հանդես է գալիս ավստրալական «Սիդնեյ»-ի կազմում, իր կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում: « Ռուսական տարբեր ակումբների կողմից առաջարկներ են եղել, սակայն ներկայումս չեմ կարող նշել այդ ակումբների անունները»,-ասել է Դել Պիերոն: Այն հարցին, թե արդյոք խոսքը գնում է «Անժի»- մասին, Դել Պիերոն պատասխանել է. «Դա գաղտնիք է»: Հարկ է նշել, որ Դել Պիերոյի պայմանագիրը «Սիդնեյ»-ի հետ ավարտվում է առաջիկա ամռանը:

Նմանատիպ նյութեր