211652_close_icon
views-count9075 դիտում article-date 10:57 28-04-2014

«Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության գործակալական խմբի ղեկավարը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Գայի պողոտայի թիվ 1 շենքի դիմաց, Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ, 24-ամյա Արամ Անտոնյանը իր կողմից վարած BMW մակնիշի 90 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 53-ամյա Արմեն Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության կայան, այնուհետև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն ու ոստիկանության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Անտոնյանը աշխատում է «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունում՝ որպես գործակալական խմբի ղեկավար, իսկ նրա հայրը՝ Եգոր Անտոնյանը, երկար տարիներ ոստիկանության համակարգում բարձր պաշտոններ է զբաղեցրել, կոչումով գնդապետ է և այս պահին աշխատում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության իրավաբանական վարչության պետի տեղակալ:

Նմանատիպ նյութեր