211652_close_icon
views-count1484 դիտում article-date 14:09 28-04-2014

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ` մասնակցելու Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի նիստին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ ապրիլի 28-ին մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը: Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր