10087 դիտում
15:27 28-04-2014
1 ժամից ավելի է, Դավիթաշենի կամրջի վրա Մաշտոցի ոստիկանապետը բանակցում է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի հետ
Արդեն 1,5 ժամ է, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ, Դավիթաշեն կամրջի վրա բանակցություններ են վարում երիտասարդ տղայի հետ, ով սպառնում է իրեն կամրջից ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապ օգնության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երիտասարդը Եղվարդ քաղաքի բնակիչ է, անունը՝ Խորեն: Նա հայտնել է, որ ֆինանսական խնդիրների ունի և քանի որ դրանք չի կարողանում լուծել, ստիպված է դիմելու այդ ծայրահեղ քայլին:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի