211652_close_icon

Լավրովը Հավանայում հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ

views-count2320 դիտում article-date 12:25 30-04-2014
Հավանայում Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ԱԳՆ֊ը։ «Ռուսաստանի ԱԳ նախարարին ընդունել է Կուբայի Հանրապետության վարչապետ Ռաուլ Կաստրոն, ինչպես նաև բանակցություններ է անցկացվել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի հետ»,֊ հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ֊ում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, ինչպես նաև քաղաքական զարգացումների, առևտրատնտեսական և մշակութա֊հումանիտար համագործակցությանը վերաբերող հարցեր և փոխանակվել կարծիքներով։ Հաղորդվում է նաև, որ Լավրովի և Ֆիդել Կաստրոյի միջև ոչ պաշտոնական զրույց է տեղի է ունեցել։

Նմանատիպ նյութեր