7426 դիտում
17:08 30-04-2014
ԱԺ-ում Հրայր Թովմասյանը «Վալոդի» մասին անեկդոտ պատմեց, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լսել է՝ թե իր փոխարեն հենց «Վալոդին» էլ նշանակելու են
Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը կառավարության կազմին չի շնորհավորում:
Այդ ժամանակ վերջինիս հարցին պատասխանում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո Հ. Թովմասյանը մի անեկդոտ հիշեց, և պատմեց, որ գերեզմանատանը տապանաքար է դրվում, որի վրա գրված է լինում՝ «ի հիշատակ բոլորի, բացի Վալոդից»: Անեկդոտից հետո բոլորը սկսեցին ծիծաղել, Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ ինքը լսել է, որ ասում են, թե արդարադատության նախարարի պաշտոնում Հրայր Թովմասյանի փոխարեն հենց «Վալոդին» էլ նշանակելու են:
Նմանատիպ նյութեր
4096 դիտում
22:46 29-03-2019
Սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել օրակարգերից. Փաշինյանը պատմեց Ալիևի հետ հանդիպման մասին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»