211652_close_icon
views-count1440 դիտում article-date 23:43 01-05-2014

Գորլովկայում զինված անձինք գրավել են դատախազության շենքը

Ուկրաինայի Գորլովկա քաղաքում զինված մարդիկ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի դատախազության շենքը։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ֊ները։ Վարչական շենքի գրավումից հետո նրանք դուրս են բերել համակարգիչները, իսկ բակում քրեական գործերից և դատախազության այլ փաստաթղթերից խարույկ վառել։ Նշվում է, որ այդ ամենի հետ մեկտեղ շենքը չի վնասվել, պատուհանի ապակիները չեն կոտրվել։ Ըստ ականատեսների խոսքերի՝ այսօր դատախազությունում աշխատակիցներ չեն եղել։ Հիշեցնենք, որ նախօրեին ֆեդերալիզացման կողմնակիցները գրավել էին Գորլովկա քաղաքի քաղխորհրդի և ոստիկանության բաժանմունքի շենքերը։

Նմանատիպ նյութեր