211652_close_icon
views-count1613 դիտում article-date 15:45 03-05-2014

ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ-ից հետ կանչելու Բաքվի պահանջին

Միացյալ Նահանգներն անհիմն է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբից ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի պահանջը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական modern.az կայքը: Կայքի փոխանցմամբ՝ դեսպանատանը նաև հայտնել են, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ա. Ազիմովը հայտարարել էր, թե Ուորլիքի գրառումները և հայտարարությունները «հայկական կողմի պատվերներ են», և Ադրբեջանը պահանջում է վերջինիս հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբից:

Նմանատիպ նյութեր