3911 դիտում
21:43 03-05-2014
ԱՀԱԶԱՆԳ. Վանաձորում շարունակում են անորակ ու կեղծ ժամկետներով սնունդ հրամցնել սպառողին. Պահպանեք առավել զգոնություն. ֆոտոշարք.lorinews.am
Վանաձորի խանութներից մեկից այսօր գնեցի «Արզնի կաթ» ընկերության թթվասեր: Մինչ կմանրամասնեմ տեղի ունեցածը, հիշեցնեմ, որ այսօր մայիսի 3-ն է: Թթվասերը բերեցի տուն ու անկախ ինձնից նայեցի պիտանելիության ժամկետին: Պարզվեց՝ այն արտադրվել է ապագայում՝ մայիսի 6-ին, գրում է [url=http://lorinews.am/glxavor-temaner-1/1266-ahazang-vanadzorum-sharunakum-en-anorak-u-kexc-zhamketnerov-snund-hramcnel-sparoxin-pahpaneq-aravel-zgonutyunfoto.html]lorinews.am[/url]-ը:
Թթվասերի կափարիչի վրա որպես արտադրման ժամկետ նշված է մայիսի 6-ը, պիտանելիության ավարտը՝ մայիսի 16: Այսինքն այն, ըստ կափարիչի վրա գրվածի, պիտանի է 10 օր: Մինչդեռ տուփի վրա որպես պահպանման ժամկետ նշված է 7 օրը՝ այն էլ հատուկ պայմաններում պահելու դեպքում: Փաստորեն, «Արզնի կաթ» ընկերությունը իր արտադրանքով պարզապես կրկնակի է խաբում իր սպառողին, հրամցնելով այնպիսի սնունդ, որը մի շարք հակասություններ է առաջացնում: Նախ առաջին՝ թթվասերն արտադրված է ապագայում՝ մայիսի 6-ին, ու հետո՝ կափարիչի վրա պահպանման ժամկետը նշվում է 10 օր, մինչդեռ տուփի վրա՝ 7 օր:
Ի դեպ, խանութի վաճառողուհին հետո արդեն մեզ տեղեկացրեց, որ թթվասերը իրենք ստացել են երեկ՝ մայիսի 2-ին: Փաստորեն ստացվում է, որ այն նշված ժամկետից արտադրվել է ամենաքիչը 4 օր առաջ ու եթե հետևենք ժամկետին, ըստ այդմ ուրեմն պիտանելիության ժամկետը ոչ 7, ոչ էլ 10 օր է, այլ ոչ ավել ոչ պակաս՝ 14 օր: Ինչը թթվասերի պահպանման համար ճիշտ չէ, քանի որ եթե ճիշտ լիներ, վրան կգրվեր՝ պիտանի է 14 օր, ոչ թե՝ 7 կամ 10:
Էդվարդ Արզումանյան
Մանրամասները՝ [url=http://lorinews.am/glxavor-temaner-1/1266-ahazang-vanadzorum-sharunakum-en-anorak-u-kexc-zhamketnerov-snund-hramcnel-sparoxin-pahpaneq-aravel-zgonutyunfoto.html]lorinews.am[/url]-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
8056 դիտում
12:47 01-08-2017
«Ընդդեմ անորակ սննդի՝ հանուն մեր երեխաների». կկանխարգելվի դպրոցներում անորակ և արգելված սննդի վաճառքը
1508 դիտում
10:53 25-12-2014
Վանաձորում 8 ընտանիք Ամանորը կդիմավորի նորակառույց բնակարանում. ֆոտոշարք. lorinews.am
2206 դիտում
22:25 20-10-2016
Ադրբեջանը իր հնարած միֆերը փորձում է հրամցնել նաև միջազգային հանրությանը. Էդվարդ Նալբանդյան
Այս բաժնից
433 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
985 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը