211652_close_icon
views-count1847 դիտում article-date 17:56 04-05-2014

General Motors-ը 50,000-ից ավելի ամենագնաց է հետ կանչելու

Ամերիկյան General Motors ավտոկոնցեռնը խոստովանել է, որ 2013 թվականի մարտից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում թողարկված Buick Enclave, GMC Acadia и Chevrolet Traverse ամենագնացները թերություններ ունեն, որոնց պատճառով կարող է վտանգվել վարորդների և ուղևորների անվտանգությունը: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հետ են կանչվելու ԱՄՆ ավտոշուկայից 50,000-ից ավելի ավտոմեքենաներ: Անսարքությունները շտկելու համար ընկերությունը նախնական հաշվարկով ծախսելու է մոտ 1,3 մլրդ դոլար: Թերություններից մեկը նշվում է վառելիքի բակում առկա բենզինի մակարդակի ցուցիչի սխալ աշխատելը, ինչի պատճառով ավտոմեքենան կարող է ընթացքի ժամանակ հանկարծակի կանգնել: Ավտոարտադրողը խոստովանել է, որ այդ խնդիրը եղել է դեռ 2001 թվականին, սակայն ընկերությունը լռել է:

Նմանատիպ նյութեր