1279 դիտում
11:38 06-05-2014
«Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստի վերաբերյալ. ՄՆ
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 5-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստը:
Մրցույթին ներկայացվել էր 2 հայտ` «Ինկար» ՍՊԸ և քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից:
Փաթեթները բացելուց հետո արձանագրվել է, որ.
- հիմք ընդունելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջները` քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից ներկայացված հայտը հանձնաժողովի կողմից մերժվում է, քանի որ հայտը չի համապատասխանում հրավերի պահանջներին:
- «Ինկար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը նույնպես մերժվում է, քանի որ հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության դրական երակացությունը (տրված 19.05.2011 թ.) ժամկետանց է: Սույն պահանջը ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով:
Հաշվի առնելով վերոհիշյալը և հիմք ընդունելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` հանձնաժողովը որոշում կայացրեց մրցույթը համարել չկայացած:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին