1302 դիտում
11:46 06-05-2014
Մինչեւ ուստարվա ավարտը կապանցի աշակերտների և ուսանողների համար տրանսպորտի ուղեւորավարձը կմնա անփոփոխ
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մայիսի 5-ին հանդիպեց Կապանի թիվ 9 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների հետ, ովքեր նման խնդրանքով քաղաքապետին դիմել էին facebook սոցիալական ցանցի միջոցով: Այդ աշակերտների նախաձեռնությամբ մայիսի 1-ին Կապանում կազմակերպվել էր բողոքի ակցիա` ընդդեմ քաղաքի թիվ 6 ավտոբուսային երթուղու ուղեւորավարձի թանկացման:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը, քաղաքի ուսումնական հաստատությունների տնօրեններ, երթուղին սպասարկող ընկերության պատասխանատուներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ներկայացնելով իրենց մտահոգությունները, դպրոցականները նշեցին, որ անհանգստացած են իրենց դպրոցական ընկերների համար, ովքեր սոցիալական ծանր պայմաններում են ապրում եւ հնարավորություն չունեն դպրոց հաճախելու համար վճարել տրասպորտի համար` ուղեւորավարձի թանկացման դեպքում:
Դպրոցականները ընդունեցին իրենց սխալը` լինելով անչափահաս, բողոքի ակցիա կազմակերպելու համար: Քաղաքապետը մանրամասն ու աշակերտների համար համոզիչ ներկայացրեց այն հիմնական պատճառները, ինչի արդյունքում թանկացել է հասարակական տրանսպորտի ուղեւորավարձը: Տեղեկացրեց, որ մարզպետ Վահե Հակոբյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել է խնդիրը, որի արդյունքում երթուղին սպասարկող <<Լավ ընկեր>> ՍՊԸ տնօրինությունը` ընդառաջելով մարզային եւ քաղաքային իշխանությունների առաջարկներին` մինչեւ ուսումնական տարվա վերջը` հունիսի 5-ը, աշակերտների ու ուսանողների համար թիվ 6 ավտոբուսային երթուղու ուղեւորավարձը թողնում է անփոփոխ` 50 դրամ: Քաղաքապետը դիմելով ուսումնական հաստատությունների տնօրեններին` առաջարկեց ներկայացնել սոցիալական ծանր վիճակում ապրող աշակերտների ցանկը` հնարավորինս ֆինանսապես աջակցելու համար:
Նմանատիպ նյութեր
9474 դիտում
15:58 30-11-2017
Մինչև 2018թ. ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին