211652_close_icon
views-count3894 դիտում article-date 14:58 09-05-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ Գագիկ Ծառուկյանի և Էդուարդ Շարմազանովի հայտարարությունների մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարեց, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, որտեղ գործում է «Հանրապետական կուսակցության» գրասենյակը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասել էր, թե վարչապետի ու նախագահի պաշտոններին հավակնողներն անցնում են Մելիք Ադամյան փողոցով: Լրագրողները այսօր «Հաղթանակի» զբոսայգում ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին խնդրեցին մեկնաբանել այդ հայտարարությունները, ինչին, ի պատասխան, Վլադիմիր Գասպարյանը հետեւյալ հիմնավորումները տվեց. «Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, նկատի է ունեցել, որ այդ փողոցում գծանշաններ պետք է արվեն: Այդ ժամանակ երևի փակված կլինեն, ուրիշ կողմով պիտք է գնան: Իսկ Շարմազանովը երեւի թե նկատի է ունեցել, որ գծանշանները կբացեն, կանցնեն առաջ»: Միաժամանակ ավելացրեց, որ ժողովրդի խնդիրը եղել և մնում է տարանջատումը, բաժանումը: Նրա խոսքով, ժողովրդին համախմբվելու ինքնասիրություն է պետք, հակառակ դեպքում առանձին՝ իրար «լափելով» ոչինչ դուրս չի գա:

Նմանատիպ նյութեր