211652_close_icon
views-count1513 դիտում article-date 16:30 09-05-2014

Ներկայացել է 14 տարի անց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և մայիսի 8-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1974 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը 2000 թ. մայիսի 26-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Սարգիս Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր