2286 դիտում
18:00 09-05-2014
Էջմիածնի քաղաքապետը Հաղթանակի օրվա առթիվ Հայրենական պատերազմի վետերաններին դրամական պարգևներ տվեց և հարկային արտոնություններ շնորհեց
Հաղթանակի եւ խաղաղության օրը տոնականորեն նշվեց նաև Էջմիածնում. բացօթյա համերգային ծրագրեր քաղաքի տարբեր վայրերում, երգ ու պար, խնդություն: Տոնի առիթով միացվեցին նաեւ քաղաքի բոլոր շատրվաններն ու արդեն մինչեւ նոյեմբեր միացված կմնան:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ այլ միջոցառումներ եւս անցկացվեցին քաղաքում: Վաղ առավոտյան արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին ծաղիկներ դրվեցին: Արարողությանը մասնակցում էր Էջմիածնի ողջ բնակչությունը: Այնուհետեւ ծաղիկներ, ծաղկեպսակներ տեղադրվեցին Մեծ հայրենականի զոհերի պատվին կանգնեցված Անմար կրակի հուշարձանին: Այստեղ անցկացվեց նաեւ զինվորական շքերթ` Էջմիածնում տեղակայված զորամասերի զինվորականության մասնակցությամբ:
Հայրենական մեծ պատերազմի մասնակից էջմիածինցիները քաղաքապետից ստացան նաեւ դրամական պարգեւներ, իսկ նրանց ընտանիքները` հարկային արտոնություններ` գույքահարկի եւ հողի հարկի զիջումների տեսքով:
Տոնական միջոցառումների ավարտին քաղաքապետի նախաձեռնությամբ կազմակերպվեց զորանոցային ճաշարան: Վետերանները նստեցին տոնական ճաշի` պատերազմական օրերի ավանդույթներով, ինչպես ամեն մի հաղթանակից հետո:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»