8713 դիտում
22:10 09-05-2014
Կոտայքի մարզում ավտոմեքենան 250 մետր գահավիժել է ձորը. բարեբախտաբար վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, «ՎԱԶ 21011» (Ջորի) մակնիշի 68 ԼՏ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 250 մետր գահավիժել ձորը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով ինքնուրույն է դուրս եկել ավտոմեքենայից, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով վնասվել է նաև ճանապարհով անցնող գազատար խողովակը, որից ուժեղ գազի արտահոսք էր սկսվել և այն վերացնելու համար ժամանել էին Կոտայքի գազի ծառայության աշխատակիցները:
Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+