211652_close_icon
views-count1463 դիտում article-date 00:01 10-05-2014

Ռոման Բերեզովսկին մտադիր չէ ավարտել իր կարիերան

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսի 5-ին կդառնա 40 տարեկան, մտադիր չէ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Այդ մասին դարպասապահը հայտնել է ИТАР-ТАСС-ի թղթակցի հետ զրույցում: Հավելենք, որ Բերեզովսկու պայմանագրի ժամկետը մոսկովյան ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: «Դեռ հայտնի չէ` շարունակելու եմ հանդես գալ «Դինամո»-ում, թե` ոչ: Թիմի բազմաթիվ խաղացողներ գտնվում են նման իրավիճակում: Ղեկավարությունը սպասում է մրցաշրջանի ավարտին, որից հետո պարզ կդառնա, թե ով կմնա թիմում: Մի կողմից այդ հանգամանքը տհաճ է, իսկ մյուս կողմից` շատ լավ, քանի որ հիանալի կերպով մոտիվացնում է խաղացողներին և մեծացնում է «Դինամո»-ի նման մեծագույն ակումբում խաղալու նրանց ձգտումը: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես մտադիր չեմ ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս: Ցանկանում եմ շարունակել ելույթներս Հայաստանի հավաքականի կազմում»,-նշել է Բերեզովսկին:

Նմանատիպ նյութեր