211652_close_icon
views-count2267 դիտում article-date 10:49 10-05-2014

50 տարվա ընդմիջումից հետո Կիպրոսի հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի

Արտերկրում բնակվող մեծ թվով հայեր կիրակի օրը մասնակցելու են Կիպրոսի հայկական վերակառուցված եկեղեցում տեղի ունենալիք առաջին պատարագին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1652]Ermenihaber.am [/url]կայքը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի հաղորդմամբ` Նիկոսիայի թուրքական մասում գտնվող Լեֆկոշա թաղամասում տեղակայված եկեղեցում պատարագ չի մատուցվել արդեն 50 տարի։ Հունաստանի խորհրդարանում հայերի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը նշել է, որ կիրակի ժամը 12:00-ին կայանալիք պատարագը տևելու է մեկ ժամ։ Տարբեր քաղաքներից մեծ թվով հայեր հունական կողմից քայլելով անցնելու են Կիպրոսի թուրքական հատված։ Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1652]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր