211652_close_icon
views-count4145 դիտում article-date 20:29 10-05-2014

Հայաստանը «Եվրատեսիլ-2014»-ի քվեարկության արդյունքները կներկայացնի 15-րդը

Այսօր Հայաստանի ժամանակով ժամը 23:00-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի կունենա «Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: [url=http://esctoday.com/83484/eurovision-2014-voting-order-revealed/]esctoday.com[/url]-ի փոխանցմամբ՝ մեր պատվիրակ Արամ MP3-ն, ինչպես արդեն հայտնել ենք, հանդես է գալու 7-րդ համարի ներքո: Մրցույթին կարող եք հետևել Հայաստանի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Քվեարկության արդյունքները հայտարարելու է Աննա Ավանեսյանը, իսկ դրանք ներկայացնող երկրների հերթականությունը հետևյալն է. Ադրբեջան (Սաբինա Բաբաևա), Հունաստան (Անդրիանա Մագգանիա), Լեհաստան (Պաուլիանա Չիլևսկա), Ալբանիա (Անդրի Խահու), Սան Մարինո (միշել Պերնիոլա), Դանիա (Լասսեն Խալքե), Մոնտենեգրո (Տիյանա Միսկովիչ), Ռումինիա (Սոնիա Արգինտ Յոնեսկու), Ռուսաստան (Ալսու), Նիդեռլանդներ (Թիմ Դոուսմա), Մալթա (Վալենտինա Ռոսսի), Ֆրանսիա (Էլոդի Սուիգո), Միացյալ Թագավորություն (Սքոթ Միլս), Լատվիա (Ռալֆս Էյլանդս), Հայաստան (Աննա Ավանեսյան), Իսլանդիա (Բենեդիկտ Վալսոն), Մակեդոնիա (Մարկո Մարկ), Շվեդիա (Ալկազար), Բելառուս (Ալյոնա Լանսկայա), Գերմանիա (Հելեն Ֆիշեր), Իսրայել (Օֆեր Նաշոն), Պորտուգալիա (Յոհանա Տելես), Նորվեգիա (Մարգարետ Ռոեդ), Էստոնիա (Լաուրի Պիհլապ), Հունգարիա (Էվա Նովոդոմսկի), Մոլդովա (Օլիվիա Ֆուրտունա), Իռլանդիա (Նիկի Բիռն), Ֆինլանդիա (Ռեդռամ), Լիտվա (Իգնաս Կրուպավիաուս), Ավստրիա (Կատի Բելովիչ), Իսպանիա (Կարոլինա Կասադո), Իտալիա (Լինուս), Ուկրաինա (Զլատա Օգնևիչ), Շվեյցարիա (Կուրտ Աեսբախեր), Վրաստան (Նոդի Տատիշվիլի և Սոֆի Գելովանի), Սլովենիա (Ուլա Ֆուրլան):

Նմանատիպ նյութեր