211652_close_icon
views-count4862 դիտում article-date 02:36 11-05-2014

Ավարտվեց «Եվրատեսիլ 2014»-ը. Արամ MP3-ը գրավեց պատվավոր 4-րդ հորիզոնականը

Քիչ առաջ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» միջազային երգի ամենամյա մրցույթը: Մեր երկիրը ներկայացնող Արամ MP3-ը «Not Alone» երգով զբաղեցրեց պատվավոր 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 174 միավոր: Մրցույթում հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը` իր «Rise like a phoenix» երգով, իսկ երկրորդ և երրորդ պատվավոր տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Նիդերլանդների ներկայացուցիչ «The common on linnets» խումբը իր «Colm after the storms» երգով և Շվեդիայի մասնակից Սաննա Նիլսենը «Undo» երգով: Հայաստանը ամենաբարձր՝ 12 միավոր ստացավ Ֆրանսիայից, Ավստրիայից, Վրաստանից, 10-ական միավոր՝ Մոնտենեգռոյից, Լատվիայից, Բելառուսից, Ուկրաինայից, 8 միավոր Ռուսաստանից, Մակեդոնիայից, 7 միավոր Ռումինիայից, Հունաստանից, Հունգարիայից, 6-ական միավոր Գերմանիայից, Սան Մարինոյից, Մալթայից եւ Իսրայելից: Հայաստանն իր ամենաբարձր՝ 8, 10 եւ 12 միավորները տվեց համապատասխանաբար Բելառուսին, Ռուսաստանին եւ Մոնտենեգռոյին: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը մասնակցում է 2006 թ-ից: 4-րդ տեղը մինչ այժմ զբաղեցրել էր երգչուհի Սիրուշոն և արդյունքը կրկնեց այս տարի նաև Արամ MP3--ին «Not Alone» երգով:

Նմանատիպ նյութեր