13313 դիտում
19:58 13-05-2014
Լարված իրավիճակ Սևանի դատարանում. դատարանը 2 անչափահասներին և 1 չափահասի դատարանից ուղարկեց գաղութ. գյուղացիները սպառնում են ինքնահրկիզվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Մելիքյանի, կայացավ Վարդենիկ կրթահամալիրում 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և նույն կրթահամալիրի սաներ՝ Վարդենիկ գյուղի անչափահասներ բնակիչներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:
Դատարանի նույն օրվա դատավճռով Մեսրոպ Գրիգորյանը, Արկադի Պողոսյանը և, Աբրահամ Շահինյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգքրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ այսինքն՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտվեցին. Մեսրոպ Գրիգորյանը՝ 1 տարվա ազատազրկման, իսկ մյուս երկու անչափահասները՝ 6 ամսվա ազատազրկման: Վերջիններս կալանքի վերցվեցին հենց դատական նիստերի դահլիճից:
Գյուղացիները բարձրաձայնեցին Կեցցե' արդարադատ և մանկասեր դատավոր Վարդան Մելիքյանը:
Դատավճիռը ստանալուն պես պաշտպանը այն բողոքարկելու է վերաքննիչ դատարան:
Դատարանի մոտ հավաքված գյուղացիները պատրաստվում են առաջիկայում բողոքի ակցիաներ իրականացնել, կրթության և գիտության նախարարության, կառավարության մասնաշենքերի և անգամ Հանրապետության նախագահի նստավայրի առաջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/old/arm/RTqAeZgj6y.html]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ավագյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Մարտունու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրեր Վարդենիկ գյուղի բնակիչ 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանի նկատմամբ:
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակացական սենյակից վերադառնալով բավարարել էր միջնորդությունը և 17-ամյա տղան, ով սովորում է նույն գյուղի կրթահամալիրի 12-րդ դասարանում, կալանավորվել էր, քանի որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ավելի ուշ կրթահամալիրում Ֆոտոլրագրողի[url=https://shamshyan.com/old/arm/MKYphU2sII.html] հետ զրույցում[/url] 3 տասնյակից ավելի դպրոցականներ ու նրանց ծնողները զայրացած հայտնել էին, որ եթե ֆիզկուլտուրայի դասատուն երեխային չանվաներ «բ… տղա» և այլ բնույթի հայհոյանքներ, ապա միջադեպը տեղի չէր ունենա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
652 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
730 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
598 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից