2872 դիտում
11:01 14-05-2014
Ինչի՞ ենք էս մարդու դժբախտության վրա ազգովի հրճվում. Արմեն Սարգսյանը՝ Յուրի Վարդանյանի մասին
Յուրիկի մասին էս քանի օր ա, կարդում եմ ու չգիտեմ՝ ինչ ասեմ: Յուրի Վարդանյանը մեր ազգի լեգենդն ա, ժողովու՛րդ, էս մարդու պատվին մեր երկրի հիմնը մի հազար անգամ աշխարհով մեկ հնչել ա, էս մարդու կենացը ազգովի մի հազար անգամ խմել ենք, էս մարդու անունով գլուխ ենք գովացել աշխարհով մեկ, էս մարդով հպարտացել ենք ու հիմի էս մարդուն դրած վարկաբեկում ենք: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկանում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Լավ, ինչի՞ համար: Մարդու հետ բան ա պատահել, դժբախտություն ա եղել, ինչի ենք էս մարդու դժբախտության վրա ազգովի հրճվում: Ոչ մեկը չգիտի, թե էս աշխարհում իրա հետ ինչ կարա պատահի, ինչ կգա իրա գլխին: Դրա համար են ասել. մի դատի: Հիմի ջահել աղջիկներ միկրոֆոններն առած ընկել են էս լեգենդար մարդու հետևից ու դատում են: Ջահելությունը լավ բան ա, բայց ջահելություն մի՛ արեք: Թողենք էս մարդուն հանգիստ, թողենք իրա խնդիրների հետ, ինքն ա, իրա ընտանիքն ա, գլուխ կհանի, իրա գործն ա էդ ախր, իրա անձնականն ա: Եթե կարողանում ենք օգնենք, օգնենք, մի լավ խոսք ասենք, մի մխիթարական բան ասենք, սիրտը հովացնող մի բան ասենք,, կողքին կանգնենք: Չենք կարողանում, չխանգարենք էլի, չխանգարենք: Ի վերջո հազար տարի էլ անցնի, Յուրիկ Վարդանյանին էս դեպքով չենք հիշելու: Յուրիկ Վարդանյանին որպես Յուրիկ Վարդանյան ենք հիշելու: Նույնիսկ որպես նախարար չենք հիշելու, եթե անգամ հրաշքներ գործի: Իրեն որպես մեզ ազգովի պարծանք բերած Յուրիկ Վարդանյան ենք հիշելու: Մենք մեզ ներսից չուտենք: Էս փոքր խոսքը, որ չգրեի ընկերոջս ու էդ շատ լավ մարդու համար, ինձ չէի ների: Յուրիկին հանգիստ թողեք, խնդրում եմ»։
Նմանատիպ նյութեր
6221 դիտում
10:49 27-09-2020
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու. Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7170 դիտում
08:57 23-04-2016
Ինչի՞ վրա եք հրճվում, պարոնայք իշխանավորներ. գուցե դադարե՞ք կեղծ հաղթանակներ կերտել. «Ժողովուրդ»
7953 դիտում
17:06 27-02-2022
Ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հարվածելու են նաև Հայաստանի տնտեսությա՞նը․ Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»