211652_close_icon
views-count2130 դիտում article-date 09:37 15-05-2014

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ․ 168 Ժամ

«168 Ժամ․ թերթը գրում է․ «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ ու, ինչպես պաշտոնական հաղորդագրությունն է ասում, նրանց հետ քննարկել է «տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»: Իրականում երեկվա այդ հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան խմբակային հաղորդում հանցագործության մասին: Միանգամից մի քանի հանցագործությունների: Նախ՝ երեկ Մելիք-Ադամյան փողոցում էին հավաքվել բոլոր նրանք, ում Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել բիզնեսով՝ Աժ պատգամավորները և կառավարության անդամները: Նրանք, իհարկե, բոլորը հայտարարում են, թե բիզնեսով չեն զբաղվում, այլ ընդամենը սեփականատերեր են: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում՝ ինչո՞ւ վարչապետի հետ հանդիպմանը չէին ներկայացել նրանց բիզնեսների մենեջերները: Հիմնական միտքը, որն, ըստ գործարարների, արտահայտել է Հովիկ Աբրահամյանը, եղել է հետևյալը, եկեք անցյալի մասին քիչ խոսենք, գիծ քաշենք ու ամեն ինչ սկսենք զրոյից, մտածենք ապագայի մասին: Որպես բաժակաճառ՝ դա, իհարկե, բարեհունչ է, սակայն որպես վարչապետի դիրքորոշում, մեղմ ասած, տարակուսելի: Որովհետև դա նշանակում է այն, ինչն ընդունված է անվանել հարկային համաներում: Ավելի պարզ ասած՝ Աբրահամյանի ասածը հետևյալն է. «մեզանից ով՝ ինչ արել-չի արել նախկինում, որքան հարկեր է թաքցրել կամ որքանով է գործել ստվերում, գլուխը՝ քարը, այսօրվանից սկսում ենք աշխատել մաքուրով»: Անցումային շրջանում գտնվող մի շարք երկրներում այդ պրակտիկան տարածված է, սակայն կա մի նրբություն: «Գիծ քաշվում է» ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ կամքով, եթե անգամ այդ մեկը «լավ ախպեր» է, այլ օրենքով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր