211652_close_icon
views-count8612 դիտում article-date 12:59 15-05-2014

Երևանի «Գաի» տղաներն ու Մուրացանի մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը գործեց օպերատիվորեն. 2-ամյա երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Շմավոն Մանուկյանն ու Գևորգ Գրիգորյանը Մուրացանի մանկական հիվանդանոց են տեղափոխել 2 տարեկան մի տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները Սարյան փողոցում՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի հարևանությամբ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել ամուսիններ և հայտնել, որ իրենց 2 տարեկան երեխան՝ Արտաշես Մանասարյանը, ըստ իրենց կասկածների, անզգուշաբար ացետոն է խմել, և երեխայի ինքնազգացողությունը վատացել է: Ճանապարհային ոստիկաններն առանց հապաղելու երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց՝ ճանապարհին «սափրելով» «կարմիր լույսերն» ու արագաչափերը, իսկ այս դեպքում նրանք իրավունք ունեին գործել առանց հապաղման: Այդ ընթացքում ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից այդ մասին տեղեկացրել են Մուրացանի հիվանդանոց, և բժիշկներն օպերատիվերոն դիմավորել են երեխային: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է իրենց հսկողության տակ: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 14-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ը [url=https://shamshyan.com/hy/article/14218/]տեղեկություն էր հրապարակել[/url], թե ինչպես են Երևանի ՃՈ աշխատակիցները «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծնարանի անձնակազմի հետ հրատապ օգնություն ցուցաբերել ավտոմեքենայում ինքնազգացողությունը վատացած հղի 21-ամյա Սաթենիկ Զաքարյանին:

Նմանատիպ նյութեր