211652_close_icon
views-count2091 դիտում article-date 22:26 15-05-2014

Արտոնյալ տարածք. Արցախում զարկ են տալիս փոքր ու միջին բիզնեսի. տեսանյութ

Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում այս օրերին միայն շինարարներն են աշխատում, մի քանի ամսում շենքը պետք է ժամանանակից պահանջներին համապատասխան տարածքի վերածվի: Գործարանի տարածքը բարեկարգվում է, բայց էլեկտրատեխնիկայի արտադրություն չի վերսկսելու: 15 հազար քառ. մետր մակերեսով տարածքը բիզնես միջավայր է դառնալու: Փոքր ու միջին ձեռնարկություններն արտոնյալ պայմաններով աշխատելու հնարավորություն կունենան: Պետական ֆինանսավորմամբ բարեկարգվող տարածքում տարեվերջին 7 ընկերություն կգործի: Առաջին գործարարներից մեկը գյուղմթերքի փաթեթավորող կազմակերպություն է լինելու: Գյուղմթերք վերամշակողները նույնպես մտադիր են այստեղ տեղափոխվել, 10-12 ձեռնարկություն արդեն հայտ է ներկայացրել: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27930]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր