211652_close_icon
views-count1692 դիտում article-date 08:40 16-05-2014

Մոտ 4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3 հազար 500 տնտեսությունների․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Այս տարվա մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Արարատի մարզի գյուղեր և ցրտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել էր աշխատանքներ տանել նրանց վարկերի մարման ժամկետները երկարացնելու ուղղությամբ։ Երեկ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեզ հայտնեց, որ արդեն մոտ 4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3 հազար 500 տնտեսությունների, և այդ վարկերի ծավալը պետք է հասնի 8.9 միլիարդի։ Ինչ վերաբերում է մարման ժամկետների երկարաձգմանը, ապա ԿԲ նախագահի ասածներից պարզ դարձավ, որ նման գործընթաց գոնե առայժմ չկա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր