211652_close_icon
views-count1865 դիտում article-date 09:00 16-05-2014

Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է․ ՉԻ

««Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է։ Որպես կանոն Հայաստանից գազն արտահանվում է հարևան Վրաստան։ Սակայն, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների, գազը սկսել է արտահանվել նաև «անհայտ երկիր»»,–թերթի փոխանցմամբ հայտնում է panorama.am–ը: Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել 15 միլիոն 449 հազար 700 խորանարդ մետր բնական և հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 2 միլիոն 892 հազար 700 դոլար։ Ի դեպ, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանից գազ չի արտահանվել։ Անցած տարվա տարեկան տվյալներով Հայաստանից արտահանվել է 23 միլիոն 139.3 հազար խորանարդ մետր գազ՝ 4 միլիոն 562.5 հազար դոլար մաքսային արժեքով։ Անցած տարի արտահանված գազից 9 միլիոն 5 հազար խորանարդ մետրը 1 միլիոն 891 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է հարևան Վրաստան, իսկ մնացած 14 միլիոն 134.3 հազար խորանարդ մետրը 2 միլիոն 671.5 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է «անհայտ երկիր»։ Ի դեպ, անցած տարի Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել ութ անուն ապրանք 2 միլիոն 820 հազար դոլար արժողությամբ»։

Նմանատիպ նյութեր