1621 դիտում
10:48 16-05-2014
Վոլինկինը` «սովետ» վերադարձող կամ արդեն վերադարձած պուտինյան վերնախավի տիպիկ ներկայացուցիչ. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի եզրափակիչի արդյունքները, հետո՝ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, Շառլ Ազնավուրի համերգը, ապա՝ Գյումրու տեխնոպարկի շուրջ անհասկանալի աղմուկը կարծես մոռացության տվեցին նախորդ շաբաթվա մի իրադարձություն, որը սակայն պետք չէ դեռ երկար աչքաթող անել:
Խոսքս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի մի, բառիս բուն իմաստով՝ ցինիկ ու սադրիչ հայտարարության մասին էր, որ նա արել էր Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»: Ավելին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մայիսի 9-ին Վոլինկինը հայտարարել է, թե իր խոսքերը երբեք հետ չի վերցնի:
Վոլինկինը սովետ վերդարձող կամ արդեն վերադարձած Պուտինյան վերնախավի տիպիկ ներկայացուցիչ է: Իսկ Պուտինի և նրա շրջապատի աչքին ամենուր լրտեսներ են երևում: Սրանց թվում է, որ եթե դու քննադատում ես Պուտինին, Ռուսաստանի վարած քաղաքակնությունը, ասենք, Ուկրաինայում, ուրեմն արտասահմանյան գործակալ ես, սրանք կարոտում են «նարոդ ի պարտիա եդինիյ» սովետական սուտ կարգախոսը, սրանք բանտեր են գցում ցանկացած այլախոհի… Դա է պուտինյան Ռուսաստանը՝ «ծյունիգ» արած ԽՍՀՄԸ: «Ծյունինգն» էլ՝ մի քանի կուսակցությունների հանդուրժումն է: Ուրիշ ոչինչ:
Բայց, թքա՛ծ՝ իրենք՝ իրենց երկիրը, ուզում են թող այլախոհներին ցցի վրա նստեցնեն կամ վերականգնեն ստալինյան ճամբարները: Բայց սրանք որոշել են նաև ուրիշներին քարշ տալ իրենց ճանապարհով»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5534 դիտում
10:50 28-03-2017
Դպրոցների մեծ մասում «սովետ» է, և շանս չկա, որ այդտեղ կդաստիարակվեն ՀՀ քաղաքացիներ. «Առավոտ»
11716 դիտում
19:51 27-01-2019
Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ. փաստաբան
3418 դիտում
09:45 03-09-2022
ԽՍՀՄ-ը փլուզած առաջնորդը տեսավ պուտինյան Ռուսաստանի անկումը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»