2129 դիտում
18:19 16-05-2014
Շվեյցարացի գործարարներին հետաքրքրել է Հայաստանի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության նորույթները
Մայիսի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է Հայաստան-Շվեյցարիա գործարար համաժողովը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Ցյուրիխում զեկույցներով և շնորհանդեսներով ներկայացրել են մեր երկրի բիզնես միջավայրը:
Կարևորելով այդպիսի ձևաչափով գործարար համաժողովի անցկացումը, մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ Արմեն Մելկիկյանն տեղեկացրել է, որ շվեյցարացի գործարարներին մասնավորապես հետաքրքրել է մեր երկրի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության նորույթները. «Միջոցառմանը հանգամանալից ներկայացրել ենք հարկային և մաքսային ոլորտներում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, օրենսդրության և վարչարարության առանձնահատկությունները, պարզաբանումներ ենք տվել նրանց հուզող խնդիրների շուրջ: Շատ հարցեր հենց տեղում լուծումներ են ստացել:
Ընդհանուր առմամբ, համաժողովի արդյունքները բավականին գոհացուցիչ են, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նաև շվեյցարացի գործարարների պատվիրակության այց կազմակերպել Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է հարկային և մաքսային հարցերի հետ կապված համատեղ քննարկումներ կազմակերպել»:
[i]ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը