1523 դիտում
09:38 17-05-2014
Հայաստանը պետք է գտնի մոդելը` այս պրոցեսից անվնաս դուրս գալու համար. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է. «Մի կողմից` իհարկե, լավ է, որ Ազարովը Ղարաբաղի մասին լսել է, այսինքն` գոնե այդ բառը գիտի, բայց Ազարովը մի բան չգիտի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական սահման չեն ունեցել վերջին 100 տարվա ընթացքում, նույնիսկ` խորհրդային ժամանակաշրջանում, և հիմա Ազարովի խոսքերով կամ ձեռքերով անհնար է պատ կառուցել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև»,- թերթի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անտոն Ազարովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև կարող է լինել մաքսային սահման:
Իգիթյանը նկատեց, որ ՀՀԿ-ի անդամները, նախկինում մեկնաբանելով սեպտեմբերի 3-ի որոշումը, ասում էին, թե Լեռնային Ղարաբաղը վտանգի տակ է, այդ պատճառով է Հայաստանը միանում Մաքսային միությանը, բայց հիմա ստացվում է, որ խոսում ենք ԼՂՀ-ի` ոչ միայն ռազմական ու քաղաքական, այլև տնտեսական անվտանգության մասին. «Ռուսաստանը, ինչպես և սկզբում` սեպտեմբերի լույս 3-ի գիշերը, հաշվի չառավ Հայաստանի կարծիքը, այլ ուղղակի ստիպեց, որ` Հայաստան, դու պետք է դառնաս Մաքսային միության անդամ, այնպես էլ հիմա Ռուսաստանի արհամարհանքը Հայաստանի հանդեպ, նրա կողմից Հայաստանի շահերը որևէ ձևով հաշվի չառնելը և այս մթնոլորտը շարունակվում է: Եվ Ազարովի հայտարարությունը լրիվ տեղավորվում է այս ընդհանուր արհամարհանքի մթնոլորտի մեջ… Մի խոսքով, երբեք էլ ուշ չէ, Հայաստանը պետք է գտնի մոդելը` այս պրոցեսից անվնաս կերպով դուրս գալու համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»