211652_close_icon
views-count1520 դիտում article-date 09:50 17-05-2014

Ցանկացած քայլ անելուց առաջ պետք է դրա մասին լավ մտածել. ֆրանսիացի գործարարը ՄՄ-ին ՀՀ անդամակցության մասին․ 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ՀՀ կատարած առաջին պետական այցի ժամանակ նրան ուղեկցում էր ֆրանսիացի գործարարների պատվիրակություն, որի անդամներից շատերը ՀՀ-ում առաջին անգամ էին։ Նրանց թվում էր նաեւ ֆրանսիական հայտնի «ԴՈՒԲԼԵ» միջազգային խմբի հիմնադիր խորհրդի նախագահ Լյուկ Դուբլեն։ Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ինչպես եք գնահատում ու ինչ հեռանկարներ կան ՀՀ-ի համար այդ առումով, Դուբլեն պատասխանել է. «Քանի որ ես եվրոպացի եմ, կարծում եմ, որ բոլոր սահմանները պետք է բաց լինեն եւ բոլոր հնարավորություններն օգտագործվեն։ Սակայն ցանկացած քայլ անելուց առաջ պետք է դրա մասին լավ մտածել, որ այն խելացի լինի։ Այնուամենայնիվ, ինչքան հնարավոր շատ բաց ճանապարհներ կան, այնքան լավ պետության համար»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր